Tuesday, January 18, 2011

Եկեղեցին արգելելու է ռուսաստանցիներին հագնվել իրենց ուզածի պես

News.am. 18-1-2011- Ռուսաստանի եկեղեցու հանրության հետ փոխհարաբերությունների բաժնի ղեկավար Վսեվոլոդ Չապլինը առաջարկել է «համառուսաստանյան դրես-կոդ» մտցնել, որը կկարգավորի հանրային վայրերում տղամարդկանց եւ կանանց հագուստը՝ բացառությամբ «սթրիփ-ակումբների եւ հասարակաց տների»: Այդ մասին ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչը հայտնել է բաց նամակում: Նա, սակայն, չի մանրամասնել, թե ինչպիսին պետք է լինի այդ «դրես-կոդը»:
Անցած տարի նույն Չապլինը արտահայտություններ էր արել, թե կիսաշրջազգեստները բռնաբարություններ են սադրում: Արդյունքում Չապլինն ասել էր, որ իրեն ազատ պահող եւ թափանցիկ հագնված կինը սխալ է, «անկախ նրանից՝ բռնաբարել են իրեն, թե՝ ոչ»:
«Եթե կինը գրասենյակում հագնված է ինչպես մարմնավաճառուհի, այլ կանայք իրավունք ունեն նրան այդ մասին դիտողություն անելու»,- նշել էր Չապլինը:

No comments: