Tert.am. 17-1-2011- «ԼՂ գոտում պատերազմի վերսկսման վտանգն այնքան ժամանակ է իրատեսական, քանի դեռ կարգավորման վերջնական փաստաթուղթ ստորագրված չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Նա ցավով արձանագրեց, որ հրադադարի կնքումից անցել է 16-17 տարի, բայց խնդրի կարգավորման հարցում չկա համաձայնություն:
Քաղաքագետը նշեց, որ պատերազմի վերսկսման վտանգն անցյալ տարվանից էականորեն մեծացել է, ինչի մասին են վկայում երկու կողմերի ղեկավարների հայտարարությունները, շփման գծում եղած միջադեպերը, որոնց արդյունքում եղան մարդկային զոհեր:
«Միջնորդ երկրները կարող են չեզոքացնել պատերազմի վերսկսման վտանգը»,- շարունակեց քաղաքագետը՝ պարզաբանելով, որ միջնորդները ԼՂ խնդրի կարգավորման համար բավարար ռեսուրսներ չունեն, սակայն պատերազմի վերսկսման վտանգը չեզոքացնելու համար՝ ունեն: Նրա կարծիքով՝ ԼՂ կարգավորման հարցում այս տարի բեկումնային զարգացումներ չեն լինի, ուստի սխալ կլինի ակնկալել, որ այս տարի հակամարտությունը լուծում կստանա: Քաղաքագետն այն կարծիքին է, որ առաջիկա տարվա ընթացքում ԼՂ խնդրի կարգավորման համար համապարփակ փաստաթուղթ չի ստորագրվի, չնայած կշարունակվեն բանակցությունները, որոնք, ըստ Սուրենյանցի, նպաստել են խաղաղության պահպանմանը, սակայն չեն նպաստել կողմերի դիրքորոշումների մերձեցմանը:
Սուրեն Սուրենյանցն այն կարծիքին է, որ նախընտրական շրջան է սպասվում և Ադրբեջանին, և Հայաստանին, ուստի երկու կողմերն էլ այդ շրջանում զերծ կմնան խնդրի կարգավորումից, որը հղի է ցնցումներով:
Ինչ վերաբերում է ԼՂ խնդրի լուծման ձևաչափին, Սուրեն Սուրենյանցը հայտարարեց, որ այսօր ԼՂ խնդրի կարգավորման համար միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է այնպիսի փաստաթուղթ ներկայացնել, որն ընդունելի կլինի աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների համար:
Քաղաքագետը նշեց նաև, որ թե Սերժ Սարգսյանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը համակարծիք են այն հարցում, որ հակամարտության կարգավորման համար ընդունելի է եռանախագահների ներկա ձևաչափը:
Անդրադառնալով խնդրի կարգավորման հարցում ՌԴ դերակատարմանը՝ Սուրենյանցը նշեց, որ ՌԴ-ն այսօր ակտիվ է, բայց ռեսուրսներ չունի ԼՂ հակամարտությունը միայնակ լուծելու համար:

No comments:
Post a Comment