Monday, January 17, 2011

Էրդողանը դեմ չէ հայտնի հուշարձանի տեղափոխությանը

HayNews.am. 17-1-2011- Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հերթական անգամ խոսել է իր կողմից «այլանդակություն» որակված Կարսի հայ-թուրքական բարեկամության հուշարձանի մասին, փոխանցում է թուրքական Anadolu գործակալությունը:
«Մենք Կարսի նահանգում 8 եկեղեցի, 8 մզկիթ ենք վերանորոգում: Մեզ մոտ անհանդուրժողականությունը տեղ չունի: Մենք այդ եկեղեցիներին, այդ ամենին նայում ենք որպես հարստություն»,-նշել է Էրդողանը:
Վերջինս նաև անդրադարձել է հուշարձանի՝ Զմյուռնիա նահանգի Քարշըյաքայի քաղաք հնարավոր տեղափոխմանը՝ նշելով. «Եթե Քարշըյաքան ուզում է արձանն իր մոտ տեղադրել, խնդրեմ: Եթե հարմար տեղ գտնեն, թող տեղափոխեն»:
Վերջինս հուշարձանի ապամոնտաժման իր ցանկությունը փորձել է արդարացնել՝ նշելով, թե Կարսի ներկայիս բնակչության մեծ մասը նույնպես ցանկանում է «րոպե առաջ ազատվել քաղաքի պատմական դիմագծին ոչ հարիր արձանի ներկայությունից»:

No comments: