Saturday, January 15, 2011

Անհրաժեշտ է ավելի լավ համակարգել Թուրքիայի ու ԵՄ-ի գործողությունները, գտնում է Լիտվայի ԱԳՆ քաղաքական տնօրենը

PanARMENIAN.Net – 15-1-2011- Հունվարի 13-14-ը Լիտվայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Էյթվիդաս Բայարունասը մասնակցել է Բուդապեշտում տեղի ունեցած Եվրամիության 27 երկրների ԱԳՆ-ների քաղաքական տնօրենների խորհրդակցությանը, որի ընթացքում կարծիքներ փոխանակվեցին 2011թ. ԵՄ-ի արտաքին քաղաքականության գերակայությունների վերաբերյալ: Ըստ Բայարունասի, Թուրքիայի աճող ազդեցությունը կարող է օգտագործվել Բալկաններում, Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում և Միջին Ասիայում: «Դրա համար հարկավոր է ավելի լավ համակարգել Թուրքիայի ու ԵՄ-ի գործողությունները»,-նշել է նա:
Բայարունասը ներկայացրել է 2011թ. ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության առաջնայնությունները, Լիտվայի դիրքորոշումն է հայտնել Մինսկում ԵԱՀԿ գրասենյակի փակման վերաբերյալ, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի գործողությունների մասին Մոլդովայի, Վրաստանի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների լուծման ուղղությամբ: Հունգարիայի մայրաքաղաքում նաև հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Եվրոպայի ու Եվրասիայի գծով օգնական Ֆիլիպ Գորդոնի հետ, հաղորդում են ԶԼՄ-ները:
Նման խորհրդակցություններ անցնում են յուրաքանչյուր կես տարին մեկ ԵՄ-ում նախագահող երկրում:

No comments: