HayNews.am. 15-1-2011- Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը Regnum գործակալության հետ զրույցում անդրադարձել է Հարավային Սուդանում անցկացված հանրաքվեին: Ըստ արցախցի պաշտոնյայի, Հարավային Սուդանում անկախության հանրաքվեով անկախ պետությունների ձևավորման նոր փուլ է սկսվում: Բաբայանը նշում է, որ պետությունների անկախացումը տարբեր դարաշարջաններում տարբեր բնույթ է կրել:
«Եթե 19-րդ դարում անընդհատ ստեղծվում էին նոր պետություններ, մեծերը կուլ էին տալիս փոքրերին, ապա 20-րդ դարում իրավիճակը փոխվեց: Ապագաղութացման գագաթնակետը 1960-ին էր, որը մտավ պատմություն իբրև «Աֆրիկայի տարի»: Այդ գործընթացը բավական ցավոտ և բարդ էր»,-նկատում է Արցախի նախագահի խոսնակն ու հավելում, որ անկախ պետությունների ձևավորման նոր գործընթաց սկսցվեց ԽՍՀՄ և սոցճամբարի փլուզումից հետո:
«Այս անգամ անկախություն ձեռքբերեցին ԽՍՀՄ անդամ երկրները, Հարավսլավիան, Չեխոսլովակիան: Այնուհետև արդե, անկախություն ձեռքբերեցին Հարավսլավիայի անդամ երկրները, Չեխիան և Սլովակիան խաղաղ բաժանվեցին»:
«Կոսովոյի անկախությունից հետո հայտարարեցին, թե այն բացառություն է և չի կարող նախադեպ հանդիսանալ: Այդ մոտեցումը, սակայն, դատապարտված է: Նույնը եղավ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ: Սակայն այս երեք դեպքերն էլ կարելի է գնահատել իբրև պայքար Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Նոր էջ բացվեց Հարավային Սուդանի անկախության հանրաքվեից հետո: Եվ, բնականաբար, հարց է առաջանում, թե ինչպես այն կազդի ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման վրա: Իրավական և մարդասիրական տեսանկյունից այն միայն ամրացնում է Արցախի դիրքերը»,-նշել է Դավիթ Բաբայանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment