Monday, January 24, 2011

Բյուլբյուլօղլին` ադրբեջանցի դերասաններին. չմասնակցե’ք այդ ֆիլմի աշխատանքներին

HayNews.am. 23-1-2011- HayNews.am-ը բազմիցս հայտնել էր, որ Ռուսաստանում նկարահանվում է հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին «Ընդհատված երգ» ֆիլմը, որն արդեն հասցրել է դժգոհություն առաջացնել ազերիների շրջանում: Ադրբեջանական էլեկտրոնային կայքերն իսկական արշավ են սկսել ֆիլմի դեմ, իսկ հաքերներն արդեն հասցրել են կոտրել ֆլիմի պաշտոնական կայքէջը: Ինչպես հայտնում է Yerkramas-ը, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին նույնպես անմասն չի մնում ֆիլմի դեմ պայքարելու գործընթացից: Նա հանդիպումներ է անցկացնում Մոսկվայում բնակվող ադրբեջանցի սակավաթիվ դերասանների հետ` պահանջելով չմասնակցել ֆիլմի աշխատանքներին,
քանի որ նրանք պատասխանատվություն են կրում Ադրբեջանի առջև:
«Ահա թե ինչ է հասկանում Բյուլբյուլօղլին` ժողովրդական դիվանագիտություն ասելով»,-նկատում է Yerkramas-ը:

No comments: