Monday, January 24, 2011

Ահմադինեժադը հորդորում է Սալեհիին հաստատել արտգործնախարար

Իրանի Իսլամական հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երեկ հատուկ նամակով դիմել է խորհրդարանին եւ կոչ արել` 2009 թվականից Իրանի ատոմային էներգետիկայի ծրագիրը ղեկավարող Ալի Աքբար Սալեհիին հաստատել արտաքին գործերի նախարարի պաշտոնում։
Սալեհին կատարում է արտգործնախարարի պարտականություններն այն բանից հետո, երբ Ահմադինեժադը անցյալ տարվա դեկտեմբերին պաշտոնանկ է արել Մանուչեհր Մոթաքիին։
Սալեհին Մոհամադ Խաթամիի նախագահության օրոք նաեւ զբաղեցրել է Վիեննայում տեղակայված Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի ներկայացուցչի պաշտոնը։

No comments: