Wednesday, January 19, 2011

Հունաստանի նախագահ. Հայերին և հույներին կոտորել են նույն բարբարոս թուրքերը

Tert.am. 19-1-2011- Պետական այցով Հունաստանում գտնվող Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ։ Հնադիպումից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ Հայաստանի և Հունաստանի նախագահներն անդրադարձել են մի շարք հարցերի, այդ թվում՝ Թուրքիայի հետ հարաբերություններին։
«20-րդ դարասկզբին հայերն ու հույները կոտորվեցին նույն բարբարոսի ձեռքով։ Այդ ժամանակներից ի վեր շատ բան է փոխվել։ Սակայն Հունաստանը Թուրքիայի պատճառով տասնյակ տարիներ ստիպված է եղել մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ, ինչը հունական տնտեսությանն արժեցավ միլիարդավոր դոլարներ։ Եվ եթե մենք ստիպված չլինեինք գնել այդքան զենք, ապա մեր տնտեսությունն անկում չէր ապրի»,– թուրքական Vatan օրաթերթի փոխանցմամբ՝ հայտարարել է Հունաստանի նախագահը։
Թուրքական լրատվամիջոցները Կարոլոս Պապուլիասի այդ հայտարարությունները բնութագրում են որպես «թուրքերի հասցեին հնչեցրած վիրավորանք»։

No comments: