News.am. 19-1-2011- Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը հունվարի 19-ին Բաքվում ընդունել է Թուրքիայի ժանդարմերիայի ուժերի գլխավոր հրամանատար Նեջադ Օզելին։
Թուրքիայի ժանդարմերիայի ուժերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Նեջադ Օզելը գոհունակություն է հայտնել Ադրբեջան կատարած այցից, բարձր գնահատել համապատասխան կառույցների միջեւ համագործակցությունը։
Գեներալը, հիշեցնելով Աթաթուրքի արտահայտությունը, թե «Ադրբեջանի ուրախությունը մեր ուրախությունն է, վիշտը՝ մեր վիշտը», նշել է, որ Թուրքիան ապագայում եւս ջանքեր կներդնի Ադրբեջանի ներքին զորքերի, բանակի զարգացման գործում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

No comments:
Post a Comment