Diplomat.am. 15-11-2011- Ադրբեջանի նախագահ Ալիևը անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին հայտարարել է. «Ցավոք սրտի 2010 թ. հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չկարողացանք առաջընթացի հասնել: Դա միայն մեկ պատճառ ունի, որը կայանում է նրանում, որ հայկական կողմը, կարելի է ասել՝ ձգտում է խափանել բանակցությունները: Ձգտում է կրկին վերադառնալ ավելի վաղ՝ բանակցությունների սեղանի շուրջ համաձայնեցված հարցերին, ձգտում է երկարաձգել ժամանակը:
Մեզ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը չի ուզում ազատել գրաված տարածքները, ձգտում է որքան հնարավոր է՝ երկար ժամանակ օկուպացման տակ պահել այդ հողերը: Եվ այդպիսով, օգտագործելուվ դա, Ադրբեջանից կորզել՝ Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված՝ իրենց ձեռնտու պայմաններ: Իսկ դա հնարավոր չէ: Մենք բազմիցս հայտարարել ենք. Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի պատմական հողը և միջազգային հանրության կողմից ճանաչվել է՝ որպես Ադրբեջանի տարածք: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվում է ողջ միջազգային հանրության կողմից, ճանաչվում է ՄԱԿ-ի կոմից, բոլոր միջազգային կազմակերպությունները հարգանքով են վերաբերում մեր երկրի տարածքային ամբողջականությանը:
Ադրբեջանական պետությունը երբեք թույլ չի տա, որպեսզի Ադրբեջանի պատմական հողերում երկրորդ հայկական պետություն ստեղծվի: Այսինքն դա չի հանդիսանում ու երբեք չի կարող բանակցությունների թեմա հանդիսանալ: Հարցի լուծման համար, Հայաստանը պետք է իր օկուպացիոն ուժերը դուրս բերի գրավյալ տարածքներից: Ադրբեջանի քաղաքացիները պետք է վերադառնան իրենց հայրենի վայրերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ, որտեղ պետք է ապրեն ինքնավաության պայմաններում:
Մենք պետք է ձգտենք նրան, որպեսզի 2011 թ. ավելի ամրապնդել մեր դիրքերը: Երեկ Եվրահանձնաժողովի նախագահ պարոն Բարրոզուի հետ համատեղ մամուլի ասուլիսում արտահայտվել է Եվրահանձնաժողովի ու Եվրամիության դիրքորոշումը՝ տվյալ հարցի վերաբերյալ: Եվ դա կայանում է նրանում, որ Եվրամիությունը աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:
Մենք ձգտում ենք հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով: Սակայն այստեղ հիմնական դեր են խաղում միջազգային իրավունքի նորմերը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը պետք է անվերապահորեն գտնի իր լուծումը:
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, բանակցությունների անցկացման ընթացքում մենք միևնույն ժամանակ մեծ ուշադրություն ենք հատկացնում բանակի շինարարությանը, հզորացնում ենք մեր բանակը: Մենք այդ բնագավառում կարողացանք մեծ հաջողությունների հասնել: Հակառալորդը ևս տեղյակ է այդ մասին: Նրանք նույնպես գիտեն, որ ադրբեջանական բանակը ի վիճակի է՝ ցանկացած պահին ջախջախիչ հարված հասցնել: Եվ դրա արդյունքում իրավիճակը ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև Հայաստանում էլ բոլորովին այլ ուղղությամբ կարող է զարգանալ: Մենք մեզ շատ վստահ ենք զգում: Վերջին տարիներին աճում են բանակին հատկացվող միջոցները, ձեռք են բերվում նոր՝ ժամանակակից զենքեր. տեխնիկա, ինքնաթիռներ, հրետանի, հակաօդային պաշտպանության ամենաժամանակակից համակարգեր, զրահամեքենաներ: Այդ բոլորը թվարկելու համար երևի մի քանի ժամ կպահանջվի: Ադրբեջանում արտադրվող մոտ 500 տեսակի ռազմական արտադրանքը ծառայում է մեր բանակին:
2011 թ. ռազմական ծախսերը, պաշտպանական ծախսերը կգերազանցեն 3 միլիարդ դոլարը: Այդ միջոցների մեծ մասը կրկին կծախսվի զենքի, զինամթերքի ու ռազմական տեխնիկայի ձեռք բերմանը, մենք այսուհետև ևս կշարունակենք այդ գործընթացը: Վստահ եմ, որ հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության լուծման ժամանակը գալու դեպքում՝ Ադրբեջանի հզոր բանակը պետք է ասի ու կասի իր խոսքը»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment