Tert.am. 19-1-2011- Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հանդիպման ժամանակ քննարկել են «Կովկասում խաղաղության և կայունության հաստատման հարցերը»։ Այս մասին Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո հայտնել է Վաշաձեն։
Հանդիպումը տեղի է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում։
Վաշաձեի խոսքերով՝ Ալիևն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության և կայունության շուտափույթ ձեռքբերման կարևորությունը։
«Մենք երկկողմանի քաղաքական և տնտեսական հարաբերությունների ոլորտում քննարկել ենք հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում Վրաստանի և Ադրբեջանի համագործակցության հրատապ թեմաները»,–ընդգծել է Վաշաձեն։
Այցի շրջանակներում հանդիպում է նախատեսվում Վրաստանի ԱԳ նախարարի և նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի միջև։

No comments:
Post a Comment