Monday, January 17, 2011

Իրանն օդ է բարձրացրել անօդաչու սարք, որը գերազանցում է ամերիկյանը

News.am. 17-1-2011- Իրանի Մեշհեդի ավիացիոն գիտությունների համալսարանի շրջանավարտներին հաջողվել է առաջին անգամ նախագծել, հավաքել եւ օդ բարձրացնել ուղղահայաց թռիչքի եւ վայրէջքի անօդաչու սարք (ԱՕԹՍ), որի հնարավորությունները երկու անգամ գերազանցում են արտասահմանյան մոդելները:
Ստեղծողները նշում են, որ իրանական ԱՕԹՍ-ի առանձնահատկությունը ջրային մակերեսի հետ շփման տարածքի առավելագույն նվազեցումն է, ինչի շնորհիվ սարքը հեշտությամբ ջրի մակերեսից պոկվում է եւ վայրէջք է կատարում ջրի վրա, հաղորդում է IRNA գործակալությունը:
Սարքի նախագծողներից մեկը` Մուհամեդ Ռեզա Մարվին նշում է, որ իրանական ԱՕԹՍ-ը երկու անգամ գերազանցում է ամերիկյան Lerjet-65-ի հնարավորությունները:

No comments: