«ԵԽԽՎ-ի հատուկ զեկուցող Քրիստոֆեր Շտրասերը Ադրբեջան ժամանելու նպատակով այցագիր ստանալու համար Գերմանիայում մեր երկրի դեսպանատուն չի դիմել»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամլո խոսնակ Էլխան Պոլուխովը՝ խոսելով «Ազատություն» ռադիոկայանին Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ հատուկ զեկուցողի տված հարցազրույցի մասին, որում նա հայտարարել է, թե չի կարողացել Ադրբեջան մեկնել իրեն այցագիր չտրամադրելու պատճառով։
«Այս հարցի առնչությամբ նախարարությունը կապ է հաստատել Գերմանիայում մեր դեսպանատան հետ։ Այնտեղ տեղեկացրել են, որ Քրիստոֆեր Շտրասերը այցագիր ստանալու նպատակով Գերմանիայում մեր երկրի դեսպանատուն ընդհանրապես չի դիմել։ Բացի այդ, սրա վերաբերյալ տեղեկացված է նաև Շտրասերի գրասենյակը, որը ներկա պահին ճշտում է նրա հայտարարությունների ճշմարտացիությունը»,-նշել է Է. Պոլուխովը։
Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակի խոսքերով՝ Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Փավրիզ Շահբազովը որոշ ժամանակ առաջ Ք. Շտրասերի հետ հանդիպմանն ժամանակ առաջ է քաշել քաղբանտարկյալների խնդիրները քննարկելու նպատակով Ադրբեջան այցելելու անհրաժեշտությունը, իսկ գերմանացի պատգամավորը համաձայնություն է տվել։
«Նման հարցազրույցի հրապարակումը զարմանք է առաջացնում, ներկա պահին մենք սպասում ենք այս հարցի վերաբերյալ պատգամավորի գրասենյակի արձագանքին»,- եզրափակել է Է. Պոլուխովը։

No comments:
Post a Comment