Wednesday, January 19, 2011

Երեւանի քաղաքապետը կարեւոր է համարել Երեւանում հայ-իրանական բարեկամության այգու հիմնումը

News.am. 19-1-2011- Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը կարեւոր է համարում Երեւանում հայ-իրանական բարեկամության այգու հիմնումը, բնապահպանության եւ տրանսպորտի ոլորտներում երկու երկրների միջեւ ծրագրերի իրականացումը: Այս մասին նա նշել է այսօր՝ հունվարի 19-ին ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանի հետ հանդիպման ժամանակ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպանը նշել է, որ երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները պատմամշակութային հարուստ անցյալ ունեն, ինչը հնարավորություն է ընձեռում ավելի նպատակային դարձնել Երեւանի եւ Իրանի քաղաքների միջեւ գործնական հարաբերություններն ու դրանց զարգացումը:
Երեւանի քաղաքապետն իր հերթին դեսպանին է ներկայացրել բոլոր այն ուղղությունները, որոնց շրջանակում քաղաքապետարանը պատրաստ է համագործակցել: «Երեւանում երթեւեկության կառավարման կարգավորման նպատակով առաջնային ենք համարում նաեւ մեծ եւ միջին տեղատարողությամբ ավտոբուսների ներկրումը»,- ընդգծել է Կ. Կարապետյանը:

No comments: