Tuesday, January 25, 2011

Պերուն ճանաչել է Պաղեստինի անկախությունը

News.am. 25-1-2011- Պերուի Կառավարությունը ճանաչել է Պաղեստինի ազգային ինքնավարությունը որպես անկախ պետություն:
«Կառավարությունը Լիմայում Պաղեստինի դեսպանին հայտնել է պաղեստինյան պետությունն ազատ եւ ինքնիշխան ճանաչելու մասին», - հայտարարել է Պերուի արտգործնախարար Խոսե Անտոնիո Գարսիա Բելաունդան, գրում է ՌԻԱ Նովոստին:
Իր ելույթում Բելաունդան չի հստակեցրել, թե որ սահմաններում է ճանաչվում Պաղեստինի անկախությունը:
Չիլիից, Արգենտինայից, Բոլիվիայից, Էկվադորից եւ Բրազիլիայից հետո Պերուն դարձավ վեցերորդ լատինաամերիկյան պետությունը, որը վերջին մեկ ամսվա ընթացքում ճանաչում է Պաղեստինի անկախությունը.

No comments: