«ԱԶԳ», 20-01-2011- Իլհամ Ալիեւը վերջապես տվեց համապատասխան հրահանգը, եւ ադրբեջանական լրատվական միջոցները, մի քանի օր քննարկումներ ծավալելուց եւ որոշ օտարերկրացի փորձագետներին նախապատրաստելուց հետո, սկսեցին խոսել Հարավային Սուդանի անկախացման հանրաքվեից, ավելի ճիշտ` թե որքանո՞վ այն նման չէ ղարաբաղյան հիմնահարցին:
Անցած օրերին, երբ համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կարեւոր կենտրոններից մեկը Սուդանն էր, ադրբեջանական ԶԼՄ-ների լռությունը «արդարացված էր». մարդիկ աշխատել ու գտել են 7 տարբերություն, որոնք «հստակորեն, փաստորեն» տարբերում են սուդանյան «պատմությունը» ղարաբաղյանից: Առաջին տարբերությունն, ուրեմն, կրոնական, լեզվամտածողական, մշակութայինն է:
Ադրբեջանական 1news.az կայքը «բացահայտել» է, որ, «ի տարբերություն Ղարաբաղի», հարավսուդանցիները տարբերվում են հյուսիսցիներից քրիստոնյա լինելով, լեզվամտածողությամբ եւ մշակույթով»: Հասկանալով թերեւս, որ այս հանգամանքը այնքան չի խոսում Սուդանի ու Ղարաբաղի տարբերության, որքան նույնականության մասին, ադրբեջանական կայքը «բացատրում է». «Բանն այն է, որ Սուդանի հարավում ապրում է բոլորովին այլ ժողովուրդ, որը մինչ այդ ինքնորոշված չէր, հետեւաբար իրավունք ունի ինքնորոշվելու:
Մինչդեռ հայերն արդեն իսկ ինքնորոշվել են` ի դեմս Հայաստանի Հանրապետության, դե իսկ ղարաբաղցի ազգություն գոյություն չունի: Եթե այդպես է, ուրեմն ադրբեջանցիներն էլ իրավունք ունեն ինքնորոշվելու եւ երկրորդ ադրբեջանական պետությունը ստեղծելու Զանգեզուրում, Արարատյան դաշտավայրում եւ այլուր»: Կարծում ենքՙ բացահայտ է մեր եւ միջազգային հանրության, նաեւ ադրբեջանցիների համար, որ Ղարաբաղում նույնպես «ապրել է բոլորովին այլ ժողովուրդ», ինչ` Ադրբեջանում:
Ի՞նչ վերաբերում է «հայերն արդեն ինքնորոշվել են»` «հեյդարիլհամալիեւական» «թեւավոր խոսքին», ապա նշենք, որ քանի դեռ Ադրբեջանում չեն հոգնել այս զավեշտն արտասանելուց, մենք էլ չենք հոգնելու նրանց հիշեցնելուց, որ ժամանակակից աշխարհում կան, օրինակ, երկու Կորեա, 22 արաբական երկրներ, ի վերջո` երեք թուրքական պետություններ:
Ադրբեջանի «ազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւի սիրած խոսքերը չէի՞ն արդյոք թուրքերին ուղղված` «Մենք մեկ ազգ ենք, երկու պետություն», որին Անկարան գումարեց նաեւ այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսը:
Ինչ վերաբերում է «ադրբեջանցիներն էլ իրավունք ունեն ինքնորոշվելու Զանգեզուրում...» բառերին, ապա հիշեցնենք հարեւան երկրին, որ ազգն ինքնորոշվում է սեփական, որքան էլ այդ բառը խորթ է ադրբեջանցիների համար, պատմական տարածքում, ինչն արեցին հարավսուդանցիները այս հունվարին, եւ ինչն արել են ղարաբաղցի հայերը 20 տարի առաջ. սա էլ, թույլ տվեք, մեր առաջին բացահայտած նմանությունն է Հարավային Սուդանի եւ Ղարաբաղի միջեւ:
Երկրորդ «տարբերությունը», որը բացահայտել են ադրբեջանցիները, առավել զավեշտալի է: Այսպես` «Սուդանի հարավի անկախության համար հիմքներից է այն հանգամանքը, որ Հյուսիսի կենտրոնական իշխանությունները ամեն կերպ փորձում էին պարտադրել հարավցիներին վերջիններիս խորթ շիա իսլամի կանոնները: Մինչդեռ Բաքուն երբեք չի փորձել ապաքրիստոնեացնել կամ զրկել ազգային ինքնությունից, ավանդույթներից ու սկզբունքերից հայերին: Լրիվ հակառակը` սովետական իշխանության տարիներին ղարաբաղյան շրջանը Ադրբեջանի ամենածաղկուն շրջաններից էր, որտեղ հայերն ավելի լավ էին ապրում, քան ադրբեջանցիները, անգամ ավելի լավ` քան հայերը Հայաստանում: Ընդ որում Ադրբեջանի հայերին տրված էր ինքնավար կարգավիճակ, որը բացակայում էր Հայաստանում բնակվող ադրբեջանցիների պարագայում»:
Լավ է, որ ադրբեջանական կայքը շեշտում է Ադրբեջանում ապրող հայերին առհասարակ, ոչ թե միայն ղարաբաղցի հայերին: Բազմաթիվ են փաստաթղթերը, վկայությունները, ականատեսների, ընդ որում ոչ հայ, անգամ ադրբեջանցի, ցուցմունքները, այդ օրերին միջազգային մամուլի հրապարակումները այն ամենի մասին, թե ի՞նչ է կատարվել Ադրբեջանում ապրող հայերին` 1988-1991-ը ընկած ժամանակահատվածում ու դրանից առաջ:
Եթե Բաքուն «երբեք չի փորձել զրկել հայերին ազգային ինքնությունից», ապա ո՞ւր է այսօր Բաքվի, Սումգայիթի հայ ազգաբնակչությունը, որը նշանակալից դեր ու տեղ ուներ Կասպից ծովի ափամերձ այդ քաղաքներում, ո՞ւր են սովետական տարիների մարդահամարների արդյունքներով Դաշքեսանի շրջանի` Խանլարում բնակվող 26616 հայերը, Գետաբեկի շրջանում բնակվող շուրջ 5000 հայերը, Արցախի Շահումյանի շրջանում բնակվող շուրջ 15 հազար հայերը...
Իսկ միգուցե պատասխանեն, թե ուր են Նախիջեւանի հայկական խաչքարերը, որտե՞ղ է Նախիջեւանի տեր հայ ժողովուրդն առհասարակ: Հետեւաբար, եթե իրոք Սուդանի կենտրոնական իշխանությունը փորձել է հարավցի քրիստոնեաներին զրկել ազգային ինքնությունից, ապա դա եւս մեկ նույնականություն է Ղարաբաղի հետ, եթե ավելի մոտ, եւ «հայր» թուրքական պետության հետ` եթե ավելի վաղ:
Ադրբեջանցիների «առաջ բերած» երրորդ տարբերությունը խոսում է միայն երեք բանի մասին. կամ գրողը չգիտի, թե ինչ է պատերազմը, կամ մանկամիտ է, կամ էլ` երկուսն էլ միասին. «Ի տարբերություն Սուդանի, որտեղ հակամարտությունը խլեց ինքնորոշման ձգտող միլիոնավոր հարավցիների կյանքը, Ղարաբաղի պարագայում կյանքից զրվեցին, տնազրկվեցին կենտրոնական իշխանության կողմնակից միլիոնավոր ադրբեջանցիներ»: Որ պատերազմում զոհվում ու փախստական են դառնում միայն մեկ կողմիցՙ չգիտեինք...թերեւս` առանց մեկնաբանության, սակայն ընդգծելով, որ ինքնորոշման ձգտող սուդանցու մահը եւս մեկ նույնականություն է նույն իրավունքի իրացման համար զոհված արցախցու հետ:
Չորրորդ տարբերությանը, թերեւս համաձայնենք նաեւ մենք, սակայն ճիշտ հակառակ ուղղությամբ: «Սուդանում մարդկությունը ականատես չեղավ հանցագործության` ընդդեմ մարդկության, որը տեսանք Խոջալուում, Ղարադաղլիում եւ այլուր»: Սուդանում մարդկությունը, ընդհակառակն, ցեղասպանության ականատեսը եղավ, 20 տարում շուրջ 2 մլն մարդ զոհվեց, ինչը կատարեցին ադրբեջանցիները Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում ապրող հայերի նկատմամբ:
Հինգերորդը` «Հյուսիսը վաղօրոք հայտարարել էր, որ կճանաչի Հարավի հանրաքվեի յուրաքանչյուր արդյունք: Իսկ հանրաքվեի մասին որոշում կայացվել էր Հյուսիսի ու Հարավի միջեւ 2005-ի հունվարի 9-ին կնքված Խաղաղության համաձայնագրով: Իսկ Ղարաբաղի պարագայում 1991-ին անցկացված այսպես կոչված «հանրաքվեն» չի ճանաչվել ո՛չ միջազգային հանրության, ո՛չ էլ Ադրբեջանի հանրապետության կողմից, քանի որ հակասում է Ադրբեջանի Հանրապետության սահմանադրությանը եւ նպաստում Հայաստանի Հանրապետության տարածքային նկրտումներին»:
Սուդանի մասով համաձայն ենք, համաձայն ենք նաեւ, որ Ղարաբաղի 1991-ի հանրաքվեն չի ճանաչվել միջազգային հանրության կողմից: Սակայն թե ինչո՞ւ ԽՍՀՄ սուբյեկտ հանդիսացող միավորման հանրաքվեն պետք է հակասի կամ չհակասի դեռեւս գոյություն ունեցող ԽՍՀՄ մեկ այլ սուբյեկտ Ադրբեջանի այդ ժամանակ գոյություն չունեցող սահմանադրությանը, չգիտենք: Մանավանդ գիտենք, որ 1991-ին Ղարաբաղում անցկացված «այսպես կոչված» հանրաքվեն լիովին համապատասխանում էր այդ տարածքներում այդ տարիներին, թեկուզ դե յուրե միայն գոյություն ունեցող ԽՍՀՄ սահմանադրությանը: Այնպես որ Սուդանը նույնիսկ անցկացրած հանրաքվեով նմանություններ ունի Ղարաբաղի հետ, թեկուզեւ վերջինիս հանրաքվեի արդյունքը ճանաչված չէ միջազգային հանրության կողմից, առայժմ:
Վերջին դիտարկումը նույնպես բավական հետաքրքրական է. «Սուդանի հակամարտությունը ներպետական էր, այնինչ ղարաբաղյանը հենց սկզբից միջպետական հակամարտության բնույթ ունի: Հայաստանը, փակելով երեսը «ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքի տակ», շրջափակել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը: Մինչդեռ, օրինակ, Կոսովոյի պարագայում, Ալբանիան ոչ մի կերպ չէր միջամտում խնդրին:
Սա անչափ կարեւոր է, քանի որ մենք պետք է հիշենք, որ տարածքային ամբողջականության սկզբունքը վերաբերում է բացառապես միջպետական հակամարտություններին, ինչպիսին եւ հայ-ադրբեջանական հակամարտությունն է»: Շատ լավ է, որ ադրբեջանական կայքը խորհուրդ է տալիս հիշել ՄԱԿ-ի միջազգային դատարանի` Կոսովոյի վերաբերյալ ընդունած այս վերջին նախադասությունը: Շատ ավելի լավ կլինի, սակայն, որ Ադրբեջանում չմոռանան նաեւ, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը նախ սկսել, ապա միջպետական է դարձրել հենց Ադրբեջանը, որը, սակայն, 1994-ին հրադադար է խնդրել ոչ միայն «պետություն» Հայաստանից, այլեւ «ինքնորոշված» ԼՂՀ-ից:
Վերջում ադրբեջանական կայքը եզրակացնում է, որ Ղարաբաղը ոչ թե «երկրորդ Սուդան է, Կոսովո, Արեւելյան Թիմոր կամ Էրիթրեա, այլ անտիսուդան, անտիկոսովո, անտիթիմոր եւ անտիէրիթրեա: Ինչպես տեսնում ենք` նույնականություններ այս հակամարտությունների եւ ղարաբաղյանի միջեւ առհասարակ չկան»: Մենք, սակայն, հենց միայն ադրբեջանական կայքի բերած «տարբերություններով», նույնականություններ տեսանք, գոնե` ավելի շատ, քան տարբերություններ:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

No comments:
Post a Comment