Thursday, January 20, 2011

Սարկոզին փետրվարի 25–ին կայցելի Թուրքիա

Tert.am. 19-1-2011- Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին փետրվարի 25-ին պաշտոնական այցով կժամանի Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet օրաթերթը։
Թուրքական պարբերականի տեղեկացմամբ՝ այցի ընթացքում կքննարկվեն Թուրքիա–ԵՄ հարաբերությունները, տարածաշրջանային և այլ հարցեր։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցած տարի Փարիզ կատարած այցելության ընթացքում
Նիկոլա Սարկոզիին հրավիրել էր Թուրքիա։ Ֆրանսիայի նախագահն էլ ընդունել էր հրավերը։

No comments: