Thursday, January 20, 2011

ՄԱԿ-ի քննիչները Իրանի հարցով մեկնել են Նիգերիա

1in.am. 19-1-2011- Նիգերիական «Nigerian Tribune» լրատու կայքի փոխանցմամբ, ՄԱԿ-ի քարտուղարի կողմից կազմված քննական խումբը, Նիգերիայում առգրավված իրանական զենքերի հարցը քններու նպատակով մեկնել են Նիգերիա:
Հիշյալ խմբում ընդգրկված են Չինաստանի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Կանադայի ու ԱՄՆ-ի ատոմային զենքերի տարածման ու զինամթերքի մաքսանենգության ոլորտի փորձագետներ:
2010-ի նոյեմբերին Նիգերիայի մաքսային ծառայությունները Իրանից եկող բեռնատար նավը, որի բեռը ըստ հայտարարության շինանյութ է եղել, խուզարկելուց հետո պարզեցին, որ նավի հիմնական բեռը զինամթերք է եղել: Նիգերիայի անվտանգության ծառայությունները այդ ուղղութամբ ձերբակալեցին իրանի քաղաքացի Ազիմ Աղաջանիին ու նրան գործընկեր երեք նիգերացուն: Իրանի օրվա ԱԳՆ Մանուչեհր Մոթաքին հարցը կարգավորելու նպատակով շտապ մեկնեց Նիգերիա, բայց Նիգերիայի իշխանությունները Իրանի պաճառաբանությունները չընդունելով՝ խնդիրը զեկուցեցին ՄԱԿ-ի ԱԽ:

No comments: