Panorama.am. 11-1-2011- Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, փետրվարին Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում Ադրբեջանի պատվիրակությունը պատրաստվում է քննարկման ներկայացնել Ղարաբաղյան հակամարտության լուծումն արագացնելու մասին հարցը: Հասկանալի է, որ այդ կոնտեքստում դարձյալ առաջ է քաշվելու Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի մասին անհեթեթությունն ու նման հարցեր:
Սակայն ինչպես պարզեցինք, այս հանգամանքն ամենևին էլ չի անհանգստացնում ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանին, որը հիշեցրեց, որ դեռ անցած տարվա աշնանից ադրբեջանական պատվիրակությունը հետամուտ էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն արագացնելուն ուղղված քայլերին. «Ըստ ամենայնի, նկատի ունենալով համոզել, որպեսզի ավելի արագ ընդունվեն իրենց ձեռնտու ինչ-ինչ լուծումներ»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց պատվիրակության ղեկավարը:
Այս ամենը նշելով Ա.Սաֆարյանն ընդգծեց, որ Հայաստանի պատվիրակությունը երբեք չի առարկել քննարկումներ սկսելու ԼՂ անկախության ճանաչման և հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Ավելին` հայկական կողմն ունի և բավարար փաստարկներ, և բավարար հիմնավորումներ, որպեսզի միջազգային ատյաններում խնդիրն առաջ մղվի և հետապնդվի:
«Սակայն մեր խորին համոզմամբ, ԵԱՀԿ ԽՎ ձևաչափը պետք է համահունչ ընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և եթե ԵԱՀԿ ՄԽ –ը Վիեննայի մշտական կոմիտեի միջոցով ազդանշան կուղարկի ԽՎ-ին այդ հարցը հրապարակային քննարկման ներկայացնելու` մենք դրան անշուշտ պատրաստ ենք»,- ընդգծեց Ա.Սաֆարյանը, սակայն հավելեց, որ ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանների ձևաչափում որոշումներն ընդունվում են տարին մեկ անգամ` ոչ թե ձմեռային, փետրվարին Վիեննայում կայանալիք, այլ ամառային նստաշրջանի աշխատանքների ժամանակ, որոնք կմեկնարկեն հուլիսին Բելգրադում:
Իսկ սա նշանակում է, որ Վիեննայի նստաշրջանը կրելու է ավելի շատ կոնսուլտատիվ բնույթ և մեր հարցադրմանն էլ ի պատասխան` հայկական կողմն այդքան էլ անհանգստանալու միտումներ չպետք է այս ամենից ունենա.
«Ես վստահ եմ, որ մեծ անհանգստության պատճառ չկա, բայց ուզում եմ հիշեցնել, որ այս խնդիրն անշուշտ պետք է լինի ԵԱՀԿ ԽՎ ուշադրության ոլորտում թեկուզ այն պարզ պատճառով, որ ձմեռային նստաշրջանում հայտարարվելու է Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցողի անունը, որը գալիս է փոխարինելու Գորան Լենմարկերին»,- ասաց Panorama.am-ի զրուցակիցը:
Մի խոսքով, ոչ թե հանգստանալու կամ անհանգստանալու միտում ունի այս տեղեկատվությունը, այլ, նշեց Ա.Սաֆարյանը, զգուշացում, որ առջևում սպասվում են քննարկումներ, իսկ մենք ունենք ժամանակ հասկանալու, թե որաքնո՞վ են այս քննարկումներն իրականում լինելու խնդրի լուծմանն օգտակար և ինչ փոխհարաբերություններ են ունենալու ՄԽ բանակցային գործընթացի մանրամասները ԵԱՀԿ ԽՎ քննարկումների ոգու և տրամաբանության վրա. «Եվ դրա համար կա մեկ ամիս»:

No comments:
Post a Comment