HayNews.am. 11-1-2011- Թուրքական Hurriyet պարբերականի սյունակագիր Ջենգիզ Չանդարն այսօր հրապարակած իր հոդվածում անդրադարձել է Կարսի հայ-թուրքական բարեկամությանը նվիրված հուշարձանի շուրջ զարգացումներին՝ նշելով, որ դա «ժողովրդավարության և ոչ գեղագիտության խնդիր է»:
Հոդվածագիրը նախ մեջբերում է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի խոսքերը, որը հուշարձանն անվանել է «այլանդայություն» և «ապամոնտաժման ենթակա», ապա նաև վերջինիս պաշտպանելու եկած Դավութօղլուի խոսքերը, որն էլ նշել էր, թե «հուշարձանը չի մտնում Կարսի պատմական ճարտարապետական համայնապատկերի մեջ» և հավելել, թե «այդ դիմագիծը ձևավորվել է սելջուկյան և օսմանյան շրջաններում»:
Այս ամենին ի պատասխան Ջենգիզ Չանդարը նշում է. «Կարսի ներկայիս պատմական դիմագիծը մեծապես ձևավորվել է հայերի և ռուսների կողմից կառուցված շինությունների միջոցով: Ռուսական կայսրությունը քաղաքին տիրել է մոտ 40 տարի, և այժմյան շինությունների մեծ մասը հենց այդ ժամանակ է կառուցվել: Այն կարելի է կոչել անգամ «բալթիկյան դիմագիծ» ունեցող քաղաք, ոչ թե օսմանյան կամ սելջուկյան»:
«Եվ եթե հաշվենք, որ յուրաքանչյուր նոր շինություն, որը չի պահպանում պատմական դիմագիծը, պետք է քանդվի, ապա Պոլսում ու Անկարայում պետք է քանդվեն մեծ թվով շինություններ, հատկապես հյուրանոցները, որոնք ուղղակի խեղդում են մոտակայքում գտնվող պատմական շինությունները»:
«Եվ եթե առաջնորդվենք վարչապետի (Էրդողանի) գեղագիտական նախասիրություններով, ապա պետք է քանդենք նաև Դարդանելի գործողությանը նվիրված հուշահամալիրը»:
Չանդարն ավելացնում է, որ իրականում քանդման արժանի շատ ավելի շինություններ կան, քան Կարսի հուշարձանն է, որի հեղինակը Թուրքիայում հայտնի ճարտարապետ Մեհմեթ Աքսոյն է, իսկ հուշարձանն էլ դեռ անավարտ է:

No comments:
Post a Comment