Tuesday, January 25, 2011

Ադրբեջանցի քաղաքագետներն էլ են կարծում, որ Ադրբեջանը երբեք չի դառնա իսլամական հանրապետություն

Panorama.am. 24-1-2011-Հոգևոր ոլորտում տեղի ունեցած մի շարք իրադարձությունները ոչ միայն պահպանում են իրենց հրատապությունը Ադրբեջանում, այլև տարածաշրջանի երկրներում: Առաջին կիրոնական հարվածը Ադրբեջանում եղավ այն, որ դպրոցներում աշակերտուհիներին արգելվեց կրել կրոնական գլխաշոր (հիջաբ): Այս մասին հաղորդում է «Վեստի ազ» լրատվական գործակալությունը:
Տվյալ որոշումից հետո բազմաթիվ հավատացյալներ իրենց բողոքն արտահայտեցին, սակայն այս իրավիճակից շատ չանցած Ադրբեջանում սկսվեց կրոնական հարվածի երկրորդ ալիքը, որը դրսևորվեց Իսլամական կուսակցության ղեկավարի և իր համախոհների ձերբակալությամբ:
Աղբյուրի փոխանցմամբ իշխանությունների այս որոշումը առիթ հանդիսացավ որպեսզի որոշ արտաքին քաղաքական ուժեր այդ իրողությունն օգտագործեն ու փորձ անեն խառնվել Ադրբեջանի ներքին գործերին:
Օրեր առաջ պաշտոնական Իրանի իշխանամետ քաղաքական ուժերից մեկը քննադատել էր հիջաբ կրելու արգելքը` այն գնահատելով «ռազմավարական սխալ, ինչից հետո, Ադրբեջանի հավատացյալների զայրույթը անկառավարելի կդառնա», ինչպես նաև իսլամիստական կուսակցության ղեկավարի և իր կողմնակիցների ձերբակալությունը: Կուսակցությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին` չհակադրվել մուրսուրմանների հետ և անհապաղ ազատ արձակել իսլամիստական կուսակցության ներկայացուցիչներին:
Ադրբեջանցի քաղաքական գործիչները իրենց գնահատականներով ոչ միայն անդրադարձել են իսլամիստական երկրի կուսակցության հայտարարությունը այլև մեղադրել են Իրանի Իսլամական Հանրապետությանը Ադրբեջանի ներքին գործերի մեջ խառնվելու համար:
«Իրանին ոչ բարոյական ոչ էլ իրավական հիմքեր չունի Ադրբեջանի ներքին գործերին խառնվելու համար և դա եղել է և կլինի ապագայում»,- անդրադառնալով հայտարարությանը ասել է Ադրբեջանցի քաղաքագետ Էլդար Նամազովը:
Մեկ այլ քաղաքագետ Վաֆա Գուլիզադեն էլ ասել է. «Իրանը ցանկանում է իրեն միացնել հյուսիսային Ադրբեջանը, ինչը անիրականանալի նպատակ է, իսկ Թեհրանը անիմաստ ժամանակ է ծախսում դրա համար: Հյուսիսակյին Ադրբեջանը երբեք չի դառնա իսլամական հանրապետություն, ինչպիսին Իրանն է, քանի որ այն մի քանի հարյուրամյակ եղել է Քրիստոնյաների տիրապետության տակ և ընդունել է եվրոպական արժեքներ, ուստի ավելի հավանական է, որ Ադրբեջանը լինի այնպիսի պետություն ինչպիսին Թուրքիան է»:

No comments: