Tuesday, January 18, 2011

Nabucco-ն որոշումների ընդունման վերջնական փուլում է

1in.am. 17-1-2011- Nabucco խողովակաշարի կառուցման գործընթացում կողմերը գտնվում են վերջնական փուլում: Այս կարծիքին է արտաքին հարաբերությունների գերմանական խորհրդի ծրագրերի պատասխանատու Շտեֆան Մայստերը: news.az-ին տված հարցազրույցում փորձագետը նշել է, որ նախագծով գլխավոր գործընկերներն են Ադրբեջանն ու Թուրքմենստանը: Nabucco-ի իրականացման կարևորագույն քայլերից էր անցած շաբաթ Բաքվում Եվրամիության և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագիրը: Բաքուն և Աշգաբադը վերջին շրջանում պարբերաբար հաստատում են նախագիծն իրականացնելու իրենց վճռականությունը: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Nabucco-ն հաջողություն կունենա, եթե դրան չմիանա Թուրքմենստանը, Մայստերը կարծիք է հայտնել, որ այդ երկիրը ամեն դեպքում ցանկանում է դիվերսիֆիկացնել իր հումքի առաքման ուղիները և նվազեցնել կախումը ռուսական տրանզիտից: Վերջերս ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե Nabucco-ն հաջողության ավելի քիչ շանսեր ունի, քան ռուսական «Հարավային Հոսք»-ը, գերմանացի փորձագետը քաղաքական բլեֆ է համարում` «Հարավային Հոսք»-ի իրականացման թանկության պատճառով: Նախագիծը կյանքի կոչելու համար «Գազպրոմ»-ը ներդրումների խնդիր ունի, իսկ Nabucco-ի գործարկման դեպքում դրանից եկամուտները մեծ չեն լինելու: Այս դեպքում, Մայստերը չի բացառում Ռուսաստանի կողմից Nabucco-ում ներգրավված երկրների վրա քաղաքական ճնշման հավանականությունը, սակայն այդ երկրները կարող են դիմադրել նման ճնշմանը հումքի առաքման ուղիների դիվերսիֆիկացման շնորհիվ:

No comments: