Saturday, February 12, 2011

Թուրք ընդդիմադիր կուսակցապետը քննադատել է 163 զինվորականների ձերբակալությունը

News.am. 12-2-2011- Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խիստ է արձագանքել «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի գործով 163 ներկա եւ նախկին զինվորականների ձերբակությանը։
Թուրքական beyazgazete-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր կուսակցապետը նշել է, թե հիշյալ խնդրով հասարակությանը անհրաժեշտ հայտարարություն չի արվել։ Նա ընդծել է, թե դատական համակարգի քաղաքականացումը Թուրքիայի համար ամենամեծ արգելքն է՝ հիշեցնելով Էրդողանի՝ «Այս դատավարության դատախազն եմ» արտահայտությունը։
Նշենք, որ «Մեծ մուրճի» դատավարության ընթացքում փակվել են դատարանի սրահի դռները եւ ձերբակալել սրահում գտնվող բոլոր կասկածյալներին։
Դատարանը կալանման որոշում է կայացրել 163 նախկին եւ ներկա բարձրաստիճան զինվորականների նկատմամբ։

No comments: