Saturday, February 12, 2011

Գագիկ Ծառուկյանը վերընտրվեց ԲՀԿ նախագահ

Tert.am. 12-2-2011- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 5–րդ համագումարի ժամանակ այսօր տեղի ունեցավ կուսակցության նախագահի ընտրությունը, որի արդյունքում այդ պաշտոնում վերընտրվեց Գագիկ Ծառուկյանը։
Համագումարի ժամանակ կայացան նաև կուսակցության քաղաքական խորհրդի ընտրությունները, որոնց արդյունքում ընտրվեց 207 հոգուց բաղկացած քաղաքական խորհուրդ։ Խորհուրդը կգլխավորի կուսակցության նախագահը։
Ինչպես նախապես հայտարարվել էր, համագումարին հրավիրվել էին խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները։ ՀՀԿ–ն ներկա էր ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի և «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի մակարդակով, իսկ կոալիցիոն 3-րդ ուժից՝ «Օրինաց երկրից», ներկա չէին ոչ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ոչ էլ՝ «ՕԵԿ» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։ համագումարին մասնակցում էր ՕԵԿ–ական պատգամավոր Խաչիկ Հարությունյանը։
Համագումարին ներկա էր նաև խորհրդարանական ընդդիմությունը. ՀՅԴ–ից՝ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը, «Ժառանգությունից»՝ խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

No comments: