Saturday, February 12, 2011

Հայկական Facebook-ը վերահսկվում է իշխանությունների կողմից

Diplomat.am . 12-2-2011- «Հայրենի իշխանությունները, երեւի, ծանր են տանում թունիսյան եւ եգիպտական հեղափոխությունների հաջողությունը. նրանք ոչ միայն հեռուստաընկերություններին եւ «ազատ, բայց պատասխանատու» մնացյալ լրատվամիջոցներին են հրահանգել հնարավորինս շրջանցել, կիսատ-պռատ անդրադառնալ արաբական թեմային, այլեւս անցել են ինտերնետային վերահսկման», գրում է «ՉԻ»-ն եւ հավելում.« Մեր ունեցած հավաստի տեղեկություններով` մասնավորապես ամբողջովին վերահսկվում է ֆեյսբուքյան տիրույթը` «հեղափոխություն» բառի հետ առնչվող բոլոր քննարկումները, հաղորդագրությունները եւ վերլուծությունները անմիջապես արձանագրվում են, իսկ դրանց հեղինակները դասվում են «հանրապետության պոտենցյալ թշնամիների» շարքը, մոտավորապես վաղ սովետական շրջանի «տրոցկիստի» եւ «ճապոնական լրտեսի» կարգավիճակով:

Նկատենք, որ այս գրաքննությունը մի ավելորդ անգամ հաստատում է, որ բոլոր բռնակալական ռեժիմները` մոնղոլ-թաթարական, արաբական, իրանական թե հայկական, իրար նման են: Ֆեյսբուքի մասով էլ պետք է հիասթափեցնենք` «ֆեյսբուքյան» ծագումով արաբական հեղափոխությունները թափ առան հենց հատուկ ծառայությունների` Ֆեյսբուք սողոսկելուց եւ լրտեսելուց հետո»:

No comments: