Wednesday, February 9, 2011

Թուրքիա մեկնող հայաստանցիների թիվը 2010-ին ավելացել է 7 տոկոսով

News.am. 9-2-2011- Թուրքիա մեկնող հայաստանցիների թիվը 2010-ի ողջ ընթացքում շարունակել է աճել՝ նախորդ տարվա համեմատությամբ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2010-ին Թուրքիա է այցելել Հայաստանի 69 323 քաղաքացի, որը 7 տոկոս ավելին է՝ 2009-ի համեմատությամբ։
2010-ի հունվարին Հայաստանից Թուրքիա մեկնողների քանակը աճել է 30 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, իսկ արդեն դեկտեմբերին աճը կազմել է 15 տոկոս։
Բավականին տպավորիչ արդյունքներ են արձանագրել Իսրայելցիները, գրանցելով 65 տոկոս անկում՝ նախորդ տարվա համեմատությամբ։
Իսրայելցիների զանգվածային բոյկոտը սկսվել է 2010-ի մայիսի 31-ից սկսած, երբ Իսրայելի զինվորականները գործողությունների էին իրականացնել Գազայի հատված ուղեւորվող թուրքական «Մավի Մարմարա»-ի դեմ, որի ընթացքում սպանվել էր 9 թուրք։
2009
-ին Թուրքիա է այցելել 311582, իսկ 2010-ին՝ 109559 Իսրայելցի։

No comments: