Կղզու թուրքական հատվածում շարունակվում է արհմիությունների համընդհանուր գործադուլը
«ԱԶԳ», 11-02-2011- Հունվարի 28-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի թուրքական հատվածում տեղի ունեցած հանրահավաքը կազմակերպել էր Արհմիությունների պլատֆորմը, որին աջակցել էին «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ընդդիմադիր կուսակցությունները: Հանրահավաքի ավելի քան 20 հազար մասնակիցներ բարձրացրել էին Կիպրոսի Հանրապետության դրոշը եւ կրել Թուրքիայի համար վիրավորական ցուցապաստառներ:
Թուրքական կենտրոնական թերթերը, ինչպես նշել էինք «Ազգի» փետրվարի 8-ի համարում, ըստ երեւույթին տուրք տալով կառավարության ցանկություններին, ամեն կերպ շրջանցում էին հանրահավաքի փաստը: Սակայն երբ վարչապետ Էրդողանը փետրվարի 7-ին դատապարտեց հանրահավաքի մասնակիցներին եւ Թուրքիային հասցեագրված ցուցապաստառների պատասխանատվությունը բարդեց Հյուսիսային Կիպրոսի ղեկավարության վրա, իսկ կիպրացի թուրքերը բուռն հակազդեցությամբ արձագանքեցին դրան, հանրահավաքն ակամա դարձավ պաշտոնական Անկարայի օրակարգի առաջնահերթ խնդիրը:
Եթե որեւէ հարց օրակարգային է դառնում, ապա ինքնաբերաբար վերանում է դրա քողարկման անհրաժեշտությունը: Այս պայմաններում թուրքական թերթերին այլ ելք չէր մնում, քան անդրադառնալ հանրահավաքին ըստ վարչապետ Էրդողանի ելույթի ենթատեքստի: Հարկ է սակայն նշել, որ նրանց անդրադարձը հանրահավաքի մասին ամբողջական պատկերացում կազմելու հնարավորություն չէր տալիս: Միաժամանակ անհասկանալի էր մնում ցուցապաստառների մակագրության բովանդակությունը: Ի տարբերություն թուրքական թերթերի, մանրամասն էր կիպրացի թուրքերի մամուլի անդրադարձը:
Պարզվում է, նախքան հանրահավաքը արհեստակցական 32 միությունների մասնակցությամբ ձեւավորված պլատֆորմը հունվարի 11-ին անժամկետ, իսկ հունվարի 28-ին համընդհանուր գործադուլ է հայտարարել Կիպրոսի թուրքական հատվածում, որն առ այսօր շարունակվում է: Ավելին, փետրվարի 7-ին նույն պլատֆորմի աջակցությամբ կիպրացի թուրքերը բողոքի ցույց են կազմակերպել Թուրքիայի դեսպանատան առջեւ եւ դատապարտել են Էրդողանի կոշտ արձագանքը հանրահավաքին: Նույն օրը արհմիությունները գործադուլը շարունակելու վճռականություն են հայտնել, իսկ հաջորդ օրըՙ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությամբ գումարված ընդլայնված նիստում որոշել են մարտի 2-ին նոր հանրահավաք կազմակերպել:
Սա նշանակում է, որ հունվարի 28-ի հանրահավաքի հետ Անկարայի օրակարգում կհայտնվի կիպրացի թուրքերիՙ Թուրքիայի դեմ ուղղված գործունեության հարցը եւ դա կամրապնդվի այնտեղ: Եթե որեւէ հարց օրակարգային դառնալուց հետո շարունակում է մնալ որպես այդպիսին, ապա անհամեմատ լուրջ է, քան ենթադրում կամ մատուցում են: Որքան էլ Անկարայում փորձեն Թուրքիայի հետ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» հակասությունները պայմանավորել փոխադարձ վիրավորանքներով, իսկ արհմիությունների շարունակվող գործադուլն այնտեղՙ Անկարայի ներկայացրած տնտեսության կայունացման փաթեթով, որը խնայողություն է ենթադրում, կիպրացի թուրքերի խնդիրը վարչապետ Էրդողանի կառավարությունը չէ, ոչ էլ ներկայացված փաթեթը, այլ Կիպրոսի միասնականության խախտումն ու կիպրական հիմնահարցի չկարգավորվածությունըՙ պայմանավորված Թուրքիայի միջամտությամբ եւ կղզում թուրքական զորքերի առկայությամբ:
Այլ կերպ, կիպրացի թուրքերը դեմ են Թուրքիայի միջամտությանն ու Կիպրոսում թուրքական զորքերի ներկայությանը: Սա կնշանակիՙ նրանք անվստահությամբ են վերաբերվում Թուրքիային եւ թուրքական զորքերին, իսկ 1974-ին թուրքական զորքերի ներխուժումից հետո Թուրքիայից Հյուսիսային Կիպրոս փոխադրված թուրք վերաբնակների հետ հետզհետե սրվող հարաբերությունները խորացնում է այդ անվստահությունը, որի արտահայտությունն են դառնում ցուցապաստառներում արտահայտված հայհոյանքն ու վիրավորանքները:
Թուրքիայի, թուրքական զորքերի եւ թուրք վերաբնակների նկատմամբ կիպրացի թուրքերի վերաբերմունքի առումով հատկանշական են ցուցապաստառների հետեւյալ մակագրությունները. «Էդ մեզ ազատագրե՞լ ես, ռադդ քաշիր» (բառացիՙ ս.... եղիր), «Վերաբնակեցման օրենքի հեղինակներին էլ, կիրառողներին էլ...», «Անկարա՛, սա նախազգուշացում է, ոչ քո փողը, ոչ տնտեսական փաթեթը, ոչ էլ պաշտոնյաներդ», «Մեծարգո դեսպան, զսպիր քո քաղաքացիներին» (նկատի ունի վերաբնակներին), «Այշեի փողը պրծավ, սկսեց գողությամբ զբաղվել արձակուրդի վայրում», «Այշե, տուն վերադարձիր, տոմսդ մենք գնել ենք», «Միացյալ Կիպրոս»:
Քանի որ կիպրացի թուրքերին հույների «բռնությունից» ազատել է Թուրքիան, ուստի «ս... եղիր» արտահայտությունը վերաբերում է Թուրքիային, իսկ Այշեն խորհրդանշում է կղզում տեղակայված թուրքական բանակն այն առումով, որ 1974-ի հուլիսին, նախքան թուրքական զորքերի Կիպրոս ներխուժումը, Թուրքիայի արտգործնախարար Թուրան Գյունեշը Լոնդոնում բանակցություններ վարող վարչապետ Բյուլենթ Էջեւիթին մոտալուտ ներխուժման մասին զգուշացնելու համար ուղարկել էր գաղտնագրված հետեւյալ հեռագիրը. «Այշեն կարող է արձակուրդ գնալ»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments:
Post a Comment