Panorama.am. 3-2-2011- Հայաստան ժամանողների և մեկնողների տարբերությունը 2010 թվականին կազմել է 4119 մարդ: Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրական բաժնի պետ Կարինե Կույումջյանը Panorama.am-ին հայտնեց, որ Հայաստանից մեկնողների թիվը 4119 մարդով ավելի է ժամանողներից:
Այս տարի Հայաստան է ժամանել 7 894 մարդ, իսկ մեկնել է 12 013 մարդ:
2010թ. հունվար-դեկտեմբերին եկողների (հաշվառվածների) թվաքանակը 2009թ. հունվար-դեկտեմբերի համեմատ նվազել է 0.8%-ով: Մեկնողների (հաշվառումից դուրս գրվածների) թվաքանակը նվազել է 2.9%-ով: Նշենք, որ Հայաստանից անցած տարի մեկնել է 12374 մարդ, իսկ եկել` 7961 մարդ: Հայաստան ժամանողների և մեկնողների տարբերությունը կազմել է 4413 մարդ:
Արդյունքում, միգրացիայի մնացորդի ընդհանուր գործակիցը` 1000 բնակչի հաշվով, նվազել է 0.1 պրոմիլային կետով:
Ընդ որում, ՀՀ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից ստացված տվյալների համաձայն, ժամանումների և մեկնումների քանակակազմերում գերակշռել են ՀՀ քաղաքացիները, համապատասխանաբար` 51.6% և 53.4%, Վրաստանի քաղաքացիները` 17.3% և 16.8%, ՌԴ քաղաքացիները` 15.8% և 15.1% մասնաբաժինները: Որոշակի մասնաբաժին են ունեցել նաև Իրանի քաղաքացիները, համապատասխանաբար` 6.9% և 6.6%:
Ինչպես ժամանումների, այնպես էլ մեկնումների քանակակազմերում տղամարդիկ կազմել են 65, կանայք` 35%:

No comments:
Post a Comment