Panorama.am. 10-2-2011- Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն իր մերձավոր շրջանակի հետ ԱՄՆ-ի դեմ գաղտնի հավաք է անցկացրել: «Ազադլիգ» թերթի տեղեկություններով, հավաքը տեղի է ունեցել երկու օր առաջ և այնտեղ քննարկվել է ԱՄՆ ազդեցիկ թերթերից մեկում` «The Washington Post»-ում հրապարակված` Ալիևների հետ կապված վերջին հոդվածը:Հիշեցնենք, որ «The Washington Post» թերթի խմբագիր Ֆրեդ Հայթի հեղինակած քննադատական հոդվածը Ալիևի մասին համընկել է Մեթյու Բրայզայի` Ադրբեջան ժամանելու օրվան: Հոդվածում Իլհամ Ալիևը ներկայացվում է որպես մահմեդական դիկտատոր: Ֆրեդ Հայթը գրում է, որ իր հակադեմոկրատական քայլերն արդարացնելու համար Իլհամ Ալիևը ԱՄՆ-ին շանտաժի է ենթարկում իսլամական ռադիկալիզմով և հարուստ բնական պաշարներով: Ադրբեջանը Չինաստանի և Իրանի հետ նույնականացնող հոդվածում մեջբերում է կատարվում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի օրերս ունեցած ելույթից.
«Դեմոկրատական բարեփոխումների համար ԱՄՆ-ը ավելի շատ ճնշումներ է գործադրելու ավտորիտար ռեժիմների վրա: Չնայած մոտ հեռանկարում գոյություն ունեցող ռիսկերին` ԱՄՆ-ը այդ ռեժիմներին հասկացնելու է, որ մինչ այժմ եղած ստատուս քվոն չեն կարող շարունակել»:
Մեթյու Բրայզայի` Ադրբեջան ժամանելու օրը հրապարակված այդ հոդվածը Ադրբեջանի իշխանությունը գնահատել է որպես ԱՄՆ-ի` Ադրբեջանում իշխանափոխության համար տրված մեկնարկ: Իլհամ Ալիևի մոտ անցկացված հավաքում որոշվել է, որ այդ հոդվածին պետք է պատասխան տրվի պաշտոնական թերթերի միջոցով:
Այսպիսով` «The Washington Post»-ի հրապարակման հաջորդ օրը «Ազերբայջան» թերթում լույս է տեսել «ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը լուրջ բանսարկություններ է ստեղծում համաշխարհային կանոնակարգում» վերտառությամբ հոդված, որտեղ կոշտ քննադատություն է արվում ԱՄՆ-ի իշխանության հասցեին: Բացահայտ կերպով ասվում է, որ «The Washington Post»-ի հոդվածի հետևում ԱՄՆ իշխանությունն է կանգնած: ԱՄՆ-ին են վերագրվում նաև Թունիսում և Եգիպտոսում ընթացող հեղափոխական գործընթացները: Հոդվածում առաջին անգամն է, որ պաշտոնապես հայտարարվում է, որ Ադրբեջանը չի հարմարվում ԱՄՆ-ի հետ:
«Վճռականորեն կարելի է ասել, որ հետխորհրդային տարածքում ԱՄՆ-ի հետ չհարմարվող երկրների մեջ Ադրբեջանը գուցե և առաջինն է»,- նշվում է «Ազերբայջան» թերթում հրապարակված հոդվածում:
«Այս հոդվածը կարելի է գնահատել իբրև Ադրբեջանի իշխանության և ԱՄՆ-ի միջև կամուրջներն ամբողջությամբ այրելու ապացույց: Հավանաբար, մոտ օրերին հակաամերիկյան արշավը ավելի լայն թափ կստանա Ադրբեջանում»,- եզրահանգում է «Ազադլըգը»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment