Friday, February 11, 2011

Ստամբուլի թանգարանները 2010-ին 600 միլիոն դոլար եկամուտ են ունեցել

News.am. 11-2-2011- Ստամբուլի թանգարաններ այցելուների թիվը 2010-ին կազմել է 11 մլն 662 հազար, ովքեր թանգարաններին ապահովել են 600 մլն դոլար շահույթով։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ այցելուների թվով առաջին տեղում է Թոփքափը պալատը, որի այցելուների թիվը 2010-ին անցել է 3,5 միլոնը՝ ապահովելով 20 միլիոն դոլար եկամուտ։ Այցելությունների թվով երկրորդ տեղում հայտնված Այասոֆիան ապահովել է 17 միլիոն դոլարի եկամուտ։
Օսմանյան կայսրության ճարտարապետության մեջ իր ուրույն հետքը թողած Կարապետ Պալյանի կառուցած Դոլմաբահչեի պալատ է այցելել 836 հազար մարդ, որոնցից 318 հազարը եղել են Թուրքիայի քաղաքացիներ։

No comments: