Saturday, February 12, 2011

Դաշտից հեռացված ֆուտբոլիստը փորձել է մրցավարի սուլիչը մտցնել նրա բերանը

Իտալիայի ցածր դիվիզոններից մեկում ֆուտբոլիստը փորձել է սուլիչը մտցնել իրեն կարմիր քարտ ցույց տված մրցավարի բերանը, հայտնում է Gazzetta dello Sport-ը:
«Ալբերետա»-«Սանկատ» հանդիպման ժամանակ մրցավարը հյուրերի ֆուտբոլիստ Անդրեա Բիորդիին կարմիր քարտ է ցույց տվել և դուրս հրավիրել խաղադաշտից:
Սակայն բարկացած ֆուտբոլիտը մոտեցել է մրցավարին և փորձել սուլիչը մտցնել նրա բերանը: Վերջինիս հեռացրել են խաղադաշտից, և հանդիպումը շարունակվել է:
Ավելի ուշ կարգապահական կոմիտեն որոշել է Բիորդիին հեռացնել ֆուտբոլից 20 ամսով:

No comments: