Saturday, February 12, 2011

Ռուսաստանի արտգործնախարարությունը մեղադրել է Թբիլիսիին թուրք-մեսխեթների նկատմամբ բռնաճնշումներ գործադրելու մեջ

News.am. 12-2-2011- Ռուսաստանի քաղաքացու, թուրք-մեսխեթների «Վաթան» միջազգային միության նախագահ Սուլեյման Բարբակաձեի նկատմամբ Վրաստանում վրացական դատարանի կայացրած որոշումն ապացուցում է, որ Թբիլիսիում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրներ կան: Այս մասին նշվում է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի մեկնաբանության մեջ:
Բարբակաձեին մեղադրել են խաբեբայության եւ փաստաթղթերի կեղծման մեջ:
Վրաստանի դատարանը նրան այս շաբաթ դատապարտել է 11 տարվա ազատազրկման:
«Հիվանդ եւ տարեց մարդու նկատմամբ կայացրած ցուցադրական խիստ դատավճիռը կասկած չի թողնում, որ այստեղ անմիջական դատական բռնաճշումներ են գործադրվում թուրք-մեսխեթների իրավունքների պաշտպանի նկատմամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի արտգործնախարարության կարծիքով, Բարբակաձեի գործը պատվիրված քաղաքական բնույթ ունի եւ կապված է նրա` թուրք-մեսխեթների վերաբնակեցմանն ուղղված գործունեության հետ:

No comments: