Monday, February 7, 2011

Մյունխենում հանդիպել են Քլինթոնն ու Դավութօղլուն

Tert.am. 6-2-2011- Երեկ Մյունխենի անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովի շրջանակում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
Թուրքական Zaman օրաթերթի փոխանցմամբ` 1 ժամ 30 րոպե տևած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եգիպտոսի վերջին իրադարձությունները և Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) դեմ պայքարը:

No comments: