Monday, February 7, 2011

ՂՊՏԻՆԵՐՆ ԱՂՈԹՔ ԿԱՆԵՆ ԿԱՀԻՐԵԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

«Լրագիր» 6-2-2011- Եգիպտոսի բնիկները` քրիստոնյա ղպտիները, այսօր Կահիրեի Թահրիր հրապարակում աղոթք կանեն:
Ղպտիները դրանով ուզում են նաեւ ցույց տալ, որ Մուբարաքի ռեժիմի դեմ ելույթները իսլամական բնույթ չունեն եւ կազմակերպված չեն միայն Մուսուլման եղբայրներ կազմակերպության կողմից: Ի դեպ, ղպտիներն իրենց վրա էին վերցնում մզկիթների ու հրապարակների անվտանգության ապահովումը, երբ մահմեդականները հեռանում էին աղոթքի:
Ղպտիները Եգիպտոսի բնակչության 10 տոկոսն են կազմում: Նրանց մեծ մասը Ղպտի ուղղափառ եկեղեցու հետեւորդ է: Ղպտի ոուղղափառ եկեղեցին այսպես ասած մինչքաղկեդոնյան եկեղեցի է, ինչպես Հայ Առաքելականը, Ասորականը, Եթովպականը, Էրիթրեականը, Մալաբարականը:
Նշենք նաեւ, որ մինչ բողոքի ցույցերը, Եգիպտոսում հարձակումներ են եղել ղպտիների դեմ, կրոնական հողի վրա, որի հետեւանքով եղել են զոհեր:

No comments: