Wednesday, February 9, 2011

Աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է. Հայաստան զբոսաշրջիկներ են գալիս նաև Սկանդինավյան երկրներից

Panorama.am. 9-2-2011- 2010 թվականին Հայաստանի է այցելել 683 հազ. 979 զբոսաշրջիկ, որը 18,9 տոկոսով ավելի է նախորդ տարի գրանցված ցուցանիշից:
2009 թվականին Հայաստան է այցելել 575 հազար 281 զբոսաշրջիկ:
2010 թվականին զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 640032 մարդ: 2010 թվականին 2009 թվականի համեմատ Հայաստանից մեկնող զբոսաշրջիկների թիվն նույնպես աճել է 12,6 տոկոսով:
Այս տվյալները Panorama.am-ին հայտնեց Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Բանախսը հայտնեց, որ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների մեծ մասը` 60 %-ը կազում են սփյուռքահայերը: Զբոսաշրջիկները Հայաստան են գալիս հիմնականում Ռուսաստանից, Վրաստանից, ինչպես նաև Եվրամիության երկրներից, Իրանից և ԱՄՆ-ից:
Նրա խոսքով, աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է, Հայաստան զբոսաշրջիկներ են գալիս նաև Սկանդինավյան երկրներից:
Մ. Ապրեսյանի փոխանցմամբ, Հայաստանից հիմնականում գնում են Եվրոպական երկրներ, ինչպես նաև ծովային հանգիստ առաջարկող երկրներ:

No comments: