Wednesday, February 9, 2011

ՀՀ զինված ուժերը հակադիպուկահարային լայնածավալ գործողություններ է նախապատրաստում

ՀՀ զինված ուժերը հակադիպուկահարային լայնածավալ գործողություններ է նախապատրաստում: Այս մասին Tert.am-ին հայտնի դարձավ Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրներից։
Դա, ըստ երևույթին, պայմանավորված է վերջին շրջանում շփման գծում Ադրբեջանի կողմից դիպուկահար կրակոցների ակտիվացմամբ: Մեր տեղեկություններով՝ ՊՆ-ն տիրապետում է փաստերի, ըստ որոնց՝ Ադրբեջանը ձեռք է բերել մեծ քանակությամբ դիպուկահար հրազեն և պատրաստում է դիպուկահարների խմբեր, որոնց օգնում են այլ պետությունների վարձկան մասնագետներ:

No comments: