Tert.am. 11-2-2011- Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանն արձագանքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությանը:
«Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունների մասին արտահայտվելիս բնական է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնյաները չեն կարողանում թաքցնել իրենց վրդովմունքը: Այդուհանդերձ դժվար է հասկանալ Ադրբեջանի պաշտպանության նախարարի ագրեսիվ վարքագիծը, երբ խաղաղության ծրագրեր փնտրող միջազգային միջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարում է կրկին պատերազմ սկսելու անհրաժեշտության վերաբերյալ»,- ըստ ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության` ասել է Դավիթ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ այսօր Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների հետ հանդիպմանը Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը հայտարարել է, որ «Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է պատերազմի»:
Հիշեցնենք, որ այսօր Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների հետ հանդիպմանը Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը հայտարարել է, որ «Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է պատերազմի»:
No comments:
Post a Comment