Saturday, February 12, 2011

Թուրքերը կորցրել են հույսը եւ այլեւս չեն ցանկանում Եվրամիություն մտնել

News.am. 11-2-2011- Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարների վերաբերյալ թուրք-գերմանական հիմնադրամի կողմից հարցում է անցկացվել հունվարի վերջին:
Այսպես, 2005թ. երբ Թուրքիան սկսել էր Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները, եվրաինտեգրման օգտին հանդես էին գալիս տեղական բնակիչների երկու երրորդից ավելին` 74 տոկոս: Այսօրվա դրությամբ այդ ցուցանիշն իջել է 34,8 տոկոսի:
Հարցվածների 60,1 տոկոսը բացասաբար են պատասխանել հարցին, հավատո՞ւմ են արդյոք, որ Թուրքիային կընդունեն ԵՄ: Հարցվածների 30,2 տոկոսը համարում է , որ եվրամիություն ընդունվելու ճանապարհին ճոչընդոտը Ֆրանսիան է, իսկ 24,9 տոկոսի կարծիքով` Գերմանիան:
41,2 տոկոսի կարծիքով, ԵՄ-ին այլընտրանք կարող է լինել հարեւան երկրների հետ համագործակցության ընդլայնումը:

No comments: