Saturday, February 12, 2011

Թուրքիան պատրաստվում է մարտական ինքնաթիռներ արտադրել

Diplomat.am. 12-2-2011- Թուրքիան պատրաստվում է թողարկել սեփական արտադրության ռազմական ինքնաթիռներ: Ռազմական վերլուծաբանների կարծիքով, «ամերիկյան տեխնոլոգիայից մասնակի անկախ» ազգային ռազմա-օդային ուժերի ստեղծման խնդիր է դրված: Թուրքական տիեզերական ընկերությունն արդեն կառավարությունից 20 միլիոն ԱՄՆ դոլար է ստացել` մարտական մեքենաների «կոնցեպտուալ դիզայնի» մշակման համար:

Ենթադրվում է, որ այդ աշխատանքը մոտ երկու տարի կտևի և 2020 թ.-ից հետո երկիրը կունենա իր սեփական մարտական ինքնաթիռը:

Թուրքիայի Պաշտպանության նախարար Վեջդի Գենյուլը չի բացառել, որ ինքնաթիռի մշակումը կարող է իրականացվել մեկ այլ երկրի հետ համատեղ` որպես օրինակ բերելով Հարավային Կորեան:

Մինչդեռ, ավելի ուշ ՊՆ-ի աղբյուրներից հայտնել են, որ Սեուլը այսօրվա դրությամբ պատրաստ չէ իրավահավասար գործընկերությանը:

Այժմ հնարավոր գործընկերների թվում են` Իտալիան, Բրազիլիան, այլ եվրոպական երկրներ:

No comments: