«Լրագիր» 22-2-2011- Արաբական աշխարհի բոլոր երկրներում, որտեղ տեղի են ունենում կամ հասունանում են ժողովրդական աստամբություններ, բանակի դերն ունի վճռորոշ նշանակություն: Այն բանից, թե ինչ դեր է այն կատարում պետության մեջ, կախված է հասարակության ժողովրդավարացման մակարդակը եւ իշխող վարչակարգի «հուսալիությունը»:
Գրեթե բոլոր արաբական երկրներում բանակային ղեկավարությունը կամ անձամբ է ներկայացված իշխանության մեջ, կամ էլ հանդիսանում է ռեժիմի պահպանման միակ գործիքը:
Այսօր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակում տեղի են ունեցել լսումներ: “Հայաստանի զինված ուժերի խնդիրները առաջացնում են որոշակի տարակուսանք”, զինուժում մարդու իրավունքների պաշտպանության թեմայով լսումների ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը: Կապինոսը ԵԱՀԿ անունից հայտնել է Հայաստանի զինված ուժերում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին աջակցելու պատրաստակամություն: «ԵԱՀԿ-ն կշարունակի ՊՆ հետ համագործակցությունը, բանակային միջադեպերի կանխման համար», հավաստիացրել է Կապինոսը:
Հայկական բանակը արտաքնապես գրեթե ներգրավված չէ քաղաքական գործընթացներում: Եթե չհաշվենք պատերազմական եւ հետպատերազմական ժամանակաշրջանը, որը որոշակիորեն կարելի է ռազմական խունտա անվանել, պետական գործերին բանակի միջամտության մասին վերջին տարիներին հնարավոր էր լսել ընտրությունների ժամանակ:
Փորձագետներն ասում են, որ զինծառայողները միշտ իրենց ձայնը տվել են իշխանությանը, եւ դա նրանց ոչ քիչ առավելություն է բերել: Բանակի միջամտությունն ակնհայտորեն արտահայտվեց 2008 թվականի մարտի 1-ին, երբ խաղաղ ցուցարարներին ճնշելու համար Երեւան զորք էր մտցվել: Այդ փաստն արդեն գործնականում չի հերքվում, բայց ոչ ոք այդպես էլ պատասխանատվություն չկրեց Սահմանադրության խախտման համար, որը արգելում է բանակը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ:
Հայաստանում մոտենում են ընտրությունները, եւ շատ կարեւոր է պարզել, թե այս անգամ ինչպես կպահի իրեն բանակը: Ակնհայտ է, որ Հայաստանում հնարավոր չէ խոսել զինվորականների ազեցության մասին, ինչպես Թուրքիայում կամ արաբական երկրներում է, բայց բանակն ունի ընտրությունների կամ ապստամբության ժամանակ որպես ճնշումների գործիքի կրկնակի օգտագործման «ներուժ»: Անպատժելիության կամ կատարված հանցանքների համար ոչ համարժեք պատժի մթնոլորտը, որ առկա է բանակում, թույլ է տալիս դրա ղեկավարությանն անպատժելիություն ակնկալել ընտրությունների ժամանակ իշխանությանը պաշտպանելիս Սահմանադրության նոր խախտման դեպքում: Չի բացառվում, որ իշխանությունը, ընտրական օրենսդրության փոփոխությունների կամ սահմանադրական բարեփոխումների տեսքով (Սենատ) կփորձի ընդլայնել բանակի գործառույթները:
Ռազմական խունտայից խուսափելու միակ միջոցը բանակի ժողովրդավարացումն է: Մարտի 10-ին Հայաստանի խորհրդարանում տեղի կունենան լսումներ Հայաստանի բանակում առկա իրավիճակի եւ կանոնադրության մասին օրինագծերի վերաբերյալ, որին կմասնակցեն տեղի եւ միջազգային փորձագետներ:Այդ մասին հաղորդել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments:
Post a Comment