
Ըստ թուրքական «Anka» լրատվականի` որոշում է կայացվել, որ իշյալ երկու կազմակերպություններն ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանի ղեկավարության ներքո համատեղելու են իրենց ջանքերն ու լծակները` հանդես գալու հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում հայերի ձեռնարկած քայլերի դեմ:
Թուրք դեսպանի աջակցությամբ կազմակերպվելիք այդ կոնֆերանսին ներկա են գտնվելու Թուրքիա-ԱՄՆ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Սուաթ Քընըքլըօղլուն, ԱՄՆ կոնգրեսի նույնանուն խորհրդարանակն խմբի համանախագահ Վիրջինիա Ֆոքսը, բազմաթիվ կոնգրեսականներ և այլք: Մասնակցության հրավեր են ստացել նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և եվրաանդամակցության հարցերով Թուրքիայի գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը:
No comments:
Post a Comment