Wednesday, February 9, 2011

Ռաուֆ Ռաջաբով. Պատերազմը «դամոկլյան սրի» նման կախված է

1in.am. 9-2-2011- «Ինչպես իր ժամանակին ասել է գերմանացի ռազմական ստրատեգ Կլաուզևիցը` պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով: Պարզ է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի ավարտվել քաղաքական համաձայնության կնքումով, եւ մինչ այսօր երկու երկրների զորքերը հավատարիմ են մնում միայն 1994թ. կնքված հրադադարի ռեժիմի դադարեցման համաձայնագրին: Այլ կերպ ասած` ռազմական գործողությունների վերսկսման վտանգը երկու ազգերի վրա էլ կախված է ինչպես «դամոկլյան սուրը»»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսմանն անդրադառնալով կարծիք հայտնեց «3rd View» տեղեկատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր, Ադրբեջանի պատմաբանների միավորման ՀԿ փոխնախագահ Ռաուֆ Ռաջաբովը:

Ադրբեջանցի փորձագետի գնահատմամբ, պատերազմի վերսկսման վտանգ չի լինի միայն այն ժամանակ, երբ երկու կողմերի բանակներն էլ կվերադառնան զորամասեր, «Ադրբեջանին պատկանող 7 շրջանները (5-ը ամբողջությամբ եւ 2-ը մասնակիորեն) վերադարձվեն եւ Ղարաբաղի բնակչությունը հանրաքվեի ճանապարհով որոշի իր ապագան: Այսինքն` իրականացվեն այն բոլոր քայլերը, որոնք կկանխարգելեն բոլոր հնարավոր բախումները»:

No comments: