Thursday, February 3, 2011

Ստիպել հայերին ասել, որ իրենք ինչ-որ բան սովորում են Վրաստանից, մեծ աշխատանք է պահանջում, և մենք դա կարողացանք անել. Սաակաշվիլի

Tert.am. 2-2-2011- «Ստիպել հայերին ասել, որ իրենք ինչ-որ բան սովորում են Վրաստանից, մեծ աշխատանք է պահանջում, և մենք դա կարողացանք անել»,- այդ մասին երեկ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Կաչրեթիի պրոֆեսիոնալ վարժարանի վերանորոգված շենքի բացման ժամանակ։
Նրա խոսքերով՝ Վրաստանի ձեռքբերումների մասին խոսում են մեծ երկրները և հարկավոր է պահպանել դրանք և զարգացնել հետագայում։
«Մեզ հենց այնպես չեն մատնացույց անում մոլդովացիները, ղրղըզները, հայերը։ Ստիպել հայերին ասել, որ իրենք ինչ-որ բան սովորում են Վրաստանից, մեծ աշխատանք է պահանջում և մենք դա կարողացանք անել։ Ուկրաինացիները, չնայած մեծ երկիր ունեն, մատնացույց են անում մեզ։ Նույնիսկ ռուսները։ Գլխավորն այն է, որ մենք ինքներս տեսնենք մեր պլյուսները և մեծացնենք դրանք»,- հայտարարել է Վրաստանի նախագահը։ Այս մասին հայտնում է Грузия online-ը։

No comments: