News.am. 3-2-2011- Կանայք, եթե ցանկանում են գերազանցել իրենց տղամարդ գործընկերներին, պետք է պինդ սուրճ խմեն, հաստատում են Բրիստոլյան համալսարանի հոգեբանները։
Նրանք պարզել են, որ սթրեսային իրավիճակներում կանանց աշխատունակությունը բարձրացնում է հենց սուրճը։ Սակայն տղամարդկանց վրա սուրճը թողնում է հակառակ ազդեցությունը, գրում է The Telegraph-ը։
Սուրճ խմող տղամարդիկ կորցնում են իրենց ինքնավստահությունը։
Հետազոտողները ուսումնասիրել են 64 կանանց եւ տղամարդկանց։ Նրանց տարբեր տեսակի աշխատանքներ են հանձնարարվել՝ գլուխկոտրուկներ եւ հիշողությունը մարզող բնույթի վարժություններ։
Հետո նրանց կոֆեինով կամ առանց կոֆեինի սուրճ են տվել։ Արդյունքում տղամարդկանց աշխատունակությունն ընկել է, կանանցը՝ բարձրացել։

No comments:
Post a Comment