Tert.am22-2-2011- Էկոնոմիկայի նախարարության ու արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահության կոլեգիայի համատեղ նիստում այսօր քննարկվեցին Հայաստանի բիզնես ոլորտի խնդիրները:
Միության նախագահ Արսեն Ղազարյանը գործարարներին խորհուրդ տվեց համարձակ և անկաշկանդ քննարկում անցկացնել: «Իմ գործընկերների հարցին` ի՞նչ լեզվով պետք է խոսենք, ասացի` համարձակ, սուր, կտրուկ, բայց քաղաքակիթ լեզվով»,- նիստի սկզբում էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին դիմելով՝ ասաց Ղազարյանը:
Նիստում քննարկվեցին արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ձևավորման, գործարար և ներդրումային միջավայրի բարելավման վերաբերյալ հարցեր: Քննարկումներ ծավալվեցին նաև տնտեսության զարգացման համար մասնավոր հատվածի ներկայացրած ծրագրերի վերաբերյալ:
Նախարարը նշեց, որ կառավարության գերակայություններից է արտահանմանն ուղղված արդյունաբերության քաղաքականության ռազմավարության ձևավորումը։ Նրա խոսքով՝ արտահանումը պետք է լինի երկրի տնտեսական զարգացման գերակայությունը, քանի որ Հայաստանի շուկան շատ փոքր է։
Տիգրան Դավթյանը գործարարներին հիշեցրեց, որ երկրի՝ արտահանման վերաբերյալ օրենսդրությունը բավականին ազատական է։ ԱՊՀ երկրների հետ Հայաստանն այսօր ունի ազատ առևտրի ռեժիմ, առաջիկայում էլ ԱՊՀ երկրների շրջանակներում միասնական առևտրի գոտի կստեղծվի։ Տիգրան Դավթյանի տեղեկացմամբ՝ բանակցություններ կվարվեն նաև Եվրամիության երկրների հետ ազատ առևտրի ռեժիմի անցնելու ուղղությամբ։ Նախարարը խնդիր համարեց հավաստագրման և ստանդարտացման համակարգի բարելավումը և համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին։ Հաստատված հայեցակարգի շրջանակներում այս տարի այդ ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ կիրականացվեն։
«Դա հնարավորություն կտա մեր ապրանքների սերտիֆիկացման համակարգը հասցնել բարձր մակարդակի, ապրանքները արագ կմտնեն եվրոպական շուկա և կզարգացնեն այդ երկրների շուկաները»,- հույս հայտնեց նախարարը։
Գործարարների դժգոհությունները բիզնես միջավայրի բարելավման, հավաստագրման համակարգը եվրոպականին համապատասխանեցնելու, ներդրումների մասին օրենսդրությունը կատարելագործելու վերաբերյալ էին։
«Մենք էկոնոմիկայի նախարարության հետ 3 տարուց ավելի արդյունաբերության զարգացման հայեցակարգն էինք փորձում մշակել, բայց չստացվեց։ Մենք այլևս չենք կարող 3-4 տարի ռազմավարություն մշակել, հետո էլ ասել՝ չստացվեց»,- վրդովված նշեց Արսեն Ղազարյանը։ Նրա խոսքով՝ լուծումներ պետք է գտնել արտահանմանն ուղղված տեղական արդյունաբերության վերականգնման համար։
«Պետք է մեր հայրենական արդյունաբերության ճյուղերի լուրջ, իրական ուսումնասիրություն ու գույքագում արվի։ Ճյուղեր կան, որոնք երբեք վերականգնել հնարավոր չէ, դրանք այսօր մրցունակ էլ չեն լինի»,- ասաց Արսեն Ղազարյանը՝ չմանրամասնելով, սակայն, թե որ ճյուղերի մասին է խոսքը։
«Օլիգոպոլիաների սանձում պետք է լինի երկրում, տնտեսական մրցակցության հանձնաժողովի գործիքների ավելի ամուր կիրառում և հավասար, առանց արտոնյալ դիրքերի բիզնեսի զարգացում»,- նշեց Արսեն Ղազարյանը՝ հավելելով, որ հավատում է այդ օրվան։

No comments:
Post a Comment