News.am. 10-2-2011- Երկպալատ խորհրդարանական համակարգին անցում կատարելը շատ նուրբ հարց է, եւ այդ հարցը չպետք է այսպես համպատրաստից՝ ոտքի վրա քննարկվի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը։Նրա խոսքով, չի կարելի վեր կենալ եւ միանգամից հայտարարել, որ պետք է երկպալատ խորհրդարան ստեղծել։ «Ես, օրինակ, ուսումնասիրել եմ երկպալատ խորհրդարանական համակարգի ձգտող Հունաստանի փորձը։ Երկար տարիներ տեւած փորձերից հետո Հունաստանին դա չհաջողվեց։ Սփյուռքի ներկայացուցիչներին երկրի ներքաղաքական կյանքում ընդգրկելու փորձերը, հակառակը, պառակտման բերեցին»,- նկատեց Հակոբյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ «իհարկե, մենք պետք է գտնենք այն մեխանիզմը, որով հնարավոր կլինի սփյուռքի ներուժն օգտագործել պետական կառավարման համակարգում»։
«Բայց առանց նախապատրաստությունների եւ կոնկրետ քայլերի ասել, որ գնում ենք երկպալատ խորհրդարանի, իսկապես մտահոգիչ է։ Արդյունքում այսքան կարեւոր նախագիծը կարող է վարկաբեկվել եւ արժեզրկվել»,- կախատեսեց Հակոբյանը։
Նշենք, որ Հայաստանում երկպալատ խորհրդարանական համակարգի անցում կատարելու գաղափարի մասին վերջերս հայտարարել էր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Ավելի վաղ երկպալատ խորհրդարանի ստեղծման մասին հայտարարել էր նաեւ ՀՅԴ-ն։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment