Tuesday, February 1, 2011

Ռուս փորձագետ. Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է

News.am. 1-2-2001- Ադրբեջանի՝ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններ սկսելու ցանկացած փորձ որակվելու է միջազգային հանրության կողմից որպես ագրեսիա, մամուլի ասուլիսում հայտարարել է Սեւծովյան-Կասպիական տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վլադիմիր Զախարովը:
Փորձագետը ոչ իրական է համարել շշուկները, թե ապրիլ-մայիսին Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ են սկսվելու: «Ինքը՝ Ալիեւը հասկանում է ռազմական գործողությունների աննպատակահարմարությունը»,- նկատել է Զախարովը՝ ընդգծելով, որ ներկայումս դեռ վաղ է խոսել ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման մասին:

No comments: