Panorama.am. 11-2-2011- Նախօրդ շաբաթ ձերբակալված ընդդիմադիր Ժողճակատ կուսակցության երիտասարդական թևի ակտիվիստի ձերբակալությունը բողոքի հսկա ալիք է առաջացրել Ադրբեջանում:
Այս թեմայով սկսել են քննարկումներ ծավալել քաղաքական կուսակցությունները հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցները: Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
Քննարկման մասնակից լրագրողներից մեկը` Շահվալադ Չոբանօղլուն, հայտարարել է. «Ընդդիմադիր ակտիվիստին ձերբակալալու փաստը վկայում է իշխանությունների անհանգստությունը արաբական աշխարհում կատարվող իրադարձությունների ֆոնին: Եվ նմանատիպ լարվածություններ թույլ չտալու համար Ադրբեջանի իշխանությունները ճնշում են ցանկացած քաղաքական ակտիվություն»:
Աղբյուրի փոխանցմամբ Ժողովրդական ճական կուսակցության երիտթևի նախագահ Աբուլֆազ Գուրբանլին հայտարարել է, որ Ադրբեջասնի իշխանություններին չի հաջողվի ստրկացնել ադրբեջանցի երիտասարադներին:
Ժողճակատ կուսակցության մյուս անդամների ոստիկանություն կանչվելու փաստը կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին գնահատել է որպես ժողովրդական հնարավոր ցասման հանդեպ պաշտոնական Բաքվի վախի դրսևորում:

No comments:
Post a Comment