«ԱԶԳ» , 12-02-2011- Ամերիկայի հայկական համագումարից (ԱՀՀ) ստացված փետրվարի 9-ի հայտարարությունը տեղեկացնում է, որ Վաշինգտոնում Հայկական ցեղասպանության թանգարանի (ՀՑԹ) շուրջը ընթացող «Գաֆեսճյանն ընդդեմ Համագումարի» դատական գործը դեռեւս ավարտված չէ, եւ համագումարի անդամները շարունակելու են իրենց անդուլ ջանքերը գործադրել այդ թանգարանի շինարարությունն ավարտին հասցնելու համար:
Ըստ հունվարին հրապարակված Վաշինգտոնի շրջանային դատարանի կարգադրության եւ դրան ուղեկցող 190-էջանոց «Կարծիք-հուշագրի», նվազեցվել է պր. Գաֆեսճյանի ներկայացուցչությունը թանգարանի հոգաբարձուների վարչությունում, եւ արդարացի չի համարվել թանգարանից 500.000 դոլար ստանալու նրա պահանջը: Դատավորի կարգադրությամբ այսուհետեւ Գաֆեսճյան ընտանիքի հիմնադրամը, ԱՀՀ-ն, Անուշ Մաթեւոսյանը եւ Հրայր Հովնանյանը յուրաքանչյուրը պետք է ունենան մեկ ձայնի իրավունք թանգարանի խորհրդում:
Այդուհանդերձ, դատական վճիռը պաշտպանել է պր. Գաֆեսճյանի իրավունքը հետ ստանալու թանգարանային համալիրի համար ձեռք բերված անշարժ գույքի գումարը (մոտավորապես 40 միլիոն դոլար): Այդ իրավունքը Գաֆեսճյանը ձեռք է բերել գույքի վերադարձում կատարելու պայմանագրում հավելյալ դրույթ ավելացնելու շնորհիվ: Համաձայն այդ դրույթի, «եթե մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 31-ը, համաձայն ծրագրի, թանգարանի կառուցումը չի ավարտվում», ապա Գաֆեսճյանը իրավունք է ստանում հետ պահանջելու իր ներդրումները:
Հայկական համագումարը, ըստ հաղորդագրության, բողոքարկել է վերոնշյալ կարգադրությունը, հիշեցնելով եկամուտ չհետապնդող հաստատությունների վերաբերյալ IRS-ի եւ այլ օրենքները եւ հույս է հայտնել, որ փետրվարի 24-ին կայանալիք դատական նիստի ժամանակ դատավորը հաշվի կառնի ներկայացված փաստարկները:
Ցավալին այն է, որ այս հարցն իր վերջնական լուծումը չստացած, պր. Գաֆեսճյանը հունվարին դատական նոր հայցեր է ներկայացրելՙ այս անգամ անձամբ Հրայր Հովնանյանի եւ Վան Գրիգորյանի (Համագումարի նախկին տնօրեն) դեմ, պահանջելով 1 միլիոն դոլարի փոխհատուցում համագումարի կառավարման գործընթացներին իբր մասնակցելու հնարավորություն չունենալու դիմաց:

No comments:
Post a Comment