News.am. 7-2-2011- Լեւալուա-Պերրեի (Օ-դե-Սեն) քաղաքապետ պատգամավոր Պատրիկ Բալկանին անհեթեթություն է որակել Գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանի կողմից քաղաքի կառավարման հասցեին արված քննադատությունները, գրում է Le Figaro-ն: Նշենք, որ Պատրիկ Դեւեջյանը փետրվարի 4-ին հայտարարել էր, թե «Լեւալուա քաղաքը Ֆրանսիայի խոշորագույն պարտապաններից, եւ տարածաշրջանային հաշվիչ պալատում մարտական պատրաստականությամբ են սպասում»:Պատրիկ Դեւեջյանի տհաճ կամ գրեթե տհաճ խոսքերը որեւէ հետաքրքրություն չեն ներկայացնում: Ես չեմ ցանկանում վիճել անցյալի մարդու հետ»,- ասել է Բալկանին JDD.fr-ին տված հարցազրույցում:
«Ըստ էության, Պատրիկ Դեւեջյանն անհեթեթություն է ասել: Բավական է միայն նայել, թե որքան արդիականացվել է Լեւալուա քաղաքը, երբ մենք այն ընդունեցինք կոմունիստներից: Մենք երբեք որեւէ մեկի հետ վճարների հարցով խնդիրներ չենք ունեցել, Պատրիկ Դեւեջյանի խոսքերը պարզապես անհեթեթություն են»,- ասել է նա:
Նշենք, որ Դեւեջյանի եւ Նիկոլա Սարկոզիի մտերիմները համարվող Բալկանի ամուսինների վեճը հայտնի է բոլորին: Փետրվարի 3-ին Իզաբել Բալկանին, ով գլխավոր խորհրդի փոխնախագահն է, հասկացրել է, թե կարող է Պատրիկ Դեւեջյանի տակից տանել նրա աթոռը մարտին կայանալիք ընտրություններում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment